2021-02-10 09:17
Լրատվական գործակալություններ
0
Հայաստանում ՌԴ դեսպանությունը վերսկսում է փաստաթղթերի ընդունումն ու վիզաների տրամադրումը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 10-ից վերսկսում է փաստաթղթերի ընդունումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Դաշնություն մուտքի վիզաների տրամադրումը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին հետևյալ կատեգորիաներին․
1․ Քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ապրում են Հայաստանում և ունեն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հաստատված նմուշի հրավեր կամ Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից ձևակերպված փաստաթուղթ, որը հաստատում է ռուսաց լեզուն կրողի կարգավիճակը:
2․ Օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում բնակության թույլտվություն ունեն: