Գեներալ Մուրադովն անդրադարձել է հայ և ադրբեջանցի գերիների վերադարձի մանրամասներին

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների հերթական փոխանակման շրջանակներում Բաքու է տեղափոխվել մեկ ադրբեջանցի գերի, նրա փոխարեն Երևան են բերվել 5 գերիներ։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

«Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողությամբ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ անձ և Երևան են վերադարձվել հինգ գերիներ», - ասել է Մուրադովը լրագրողներին։

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի կատարմանը, տեղեկացնում է Sputnik Armenia: