196 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 168 496

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 196-ով և դարձել 168 496։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 175 մարդ (-46), կատարվել է 671 038 թեստավորում (+2 574), առողջացել են վարակվածներից 160 405-ը (+236)։ Գրանցվել է մահվան 3 130 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով ու դարձել 786, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։