ԱՀԿ. Կորոնավիրուսի մտահոգիչ տարբերակները շարունակում են տարածվել

COVID-19-ով վարակման, ինչպես նաև մահվան նոր դեպքերի թիվն աշխարհում շարունակում է նվազել, մինչդեռ երկրները, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի «բրիտանական», «հարավաֆրիկյան» և «բրազիլական/ճապոնական» շտամները, շարունակում են տարածվել, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

«Արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ աշխարհում գրանցված նոր դեպքերի թիվը նվազում է. անցյալ շաբաթ 3.1 միլիոն նոր դեպք է գրանցվել` նախորդ շաբաթվա ցուցանիշից 17 տոկոսով պակաս: Սա ամենացածր ցուցանիշն է հոկտեմբերի 26-ից ի վեր (15 շաբաթ առաջ): Մահվան նոր դեպքերի թիվը նույնպես նվազում է երկրորդ շաբաթն անընդմեջ, անցյալ շաբաթ գրանցվել էր մահվան 88.000 դեպք` նախորդ շաբաթվա համեմատ 10 տոկոսով պակաս:

Աշխարհում, կազմակերպության տվյալներով, փետրվարի 1-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է վարակման 3.153.426 և 88369 մահվան նոր դեպք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ի տվյալներով, կորոնավիրուսի մտահոգիչ տարբերակները շարունակում են տարածվել: Այդպես, ներկայացված տվյալների համաձայն, «բրիտանական» շտամը հայտնաբերվել է 86 երկրում, «հարավաֆրիկյան»-ը` 44 երկրում, իսկ «բրազիլական/ճապոնական» շտամը` 15 երկրում, տեղեկացնում է News.am-ը: