Հայաստանում ԶԼՄ-ները կտուգանվեն «զրպարտության» համար

Հայաստանում սոցցանցերում մարդկանց վիրավորելու համար մեծ տուգանքներ են նախատեսված: Այս մասին փետրվարի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքից ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Պատգամավորի խոսքով` դա թույլ կա պաշտպանել գործարար համայնքը և բարեվարք քաղաքացիներին անհիմն վիրավորանքներից և զրպարտությունից անհատների, խմբերի և որոշ լրատվամիջոցների կողմից: «Դա նաև թույլ կտա մեր քաղաքացիներին ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանալ»,- հավաստիացրեց Սիմոնյանը:

Մասնավորապես, վիրավորանքի դեպքում 5 միլիոն դրամ տուգանք է նախատեսված, զրպարտության համար` 10 միլիոն դրամ, տեղեկացնում է News.am: