ՀՀ ԱՆ․ Պետությունն իր վրա է վերցնում վիրավորված զինծառայողների բուժման ծախսերը
Պետությունն ամբողջությամբ իր վրա է վերցնում Արցախում պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների բուժման ծախսերը: Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ զինծառայողները պետության հաշվին ստանում են ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր բուժում:
«Հաստատվել է նաև այն վիրավորների համար միջամտությունների կանոնակարգը, որոնց բուժումն անհրաժեշտ է շարունակել արտասահմանում: Պաշտպանության նախարարությունը հայտերն ու ցուցակները ներկայացնում է Առողջապահության նախարարությանն առնընթեր մասնագիտացված հանձնաժողով: Վերջինն ընդունում է համապատասխան որոշում, որից հետո պետությունը մարում է բոլոր անհրաժեշտ ծախսերը»,- պարզաբանեց Ավանեսյանը:
Ինչպես նշեց նախարարը, այս պահին հանձնաժողովը քննարկում է 12 հայտ, տեղեկացնում է News.am-ը: