Հարությունյանը Մուրադովին է ներկայացրել ադրբեջանական կրակոցների արձանագրությունները

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին է ներկայացրել Արցախում ադրբեջանական կողմից գրանցված կրակոցների դեպքերի արձանագրությունները: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Ես ասել եմ, որ կան դեպքեր, որոնք ուղղված են չեն մեր դիրքերի, կամ մեր զինվորների, կամ բնակիչների դեմ, բայց կան, ինչպե՞ս ենք դրանց հետ վարվելու: Ինքը նույն հարցը դրել է Իլհամ Ալիևի առջև: Մոտեցումը ձևավորված է հիմա»,- ասաց Հարությունյանը:

Պաշտպանության նախարարը նշեց, որ բոլոր այդ դեպքերն արձանագրվում են, գրանցվում, և փոխանցվում են ՌԴ խաղաղապահ ուժերին, որոնք էլ քննություն են իրականացնում:

Հարությունյանը նաև հայտնեց, որ դեկտեմբերից մինչև այսօր հայ- ադրբեջանական շփման գծում ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել:

«Սպանության ոչ մի դեպք չի գրանցվել: Մեկ վիրավոր ունենք Շուշիում: Զինադադարի խախտում եղել է: Օրինակ՝ օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին: Օդ են կրակում»,- ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia: