Սյունիքում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ-ները պիտի ունենան ՀՀ ԱԱԾ-ի համաձայնությունը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղեկացնում են, որ այսուհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ–ները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։

«Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ,

Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»,– ասվում է տարածված հայտարարությունում, տեղեկացնում է News.am: