2021-02-11 11:30
Լրատվական գործակալություններ
180 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 168 676
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 180-ով և դարձել 168 676։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 085 մարդ, կատարվել է 673 538 թեստավորում, առողջացել են վարակվածներից 160 670-ը։ Գրանցվել է մահվան 3135 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել ու մնացել է 786, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։