2021-02-11 18:02
Լրատվական գործակալություններ
0
Euronews-ը փակում է թուրքերեն ծառայությունը
Եվրոպական Euronews լրատվական գործակալությունը որոշել է փակել թուրքերեն լեզվով հեռարձարձակումը։
Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝ Euronews-ը որոշել է մասնակի փակել իտալերենով ծառայությունը՝ թողնելով միայն կայքի տարբերակը, իսկ թուրքերենը՝ փակել ամբողջությամբ։
Նշվում է, որ արդեն Euronews-ի թուրքական ծառայության մոտ 30 աշխատակցի ծանուցել են աշխատանքի դադարեցման մասին, տեղեկացնում է News.am-ը։