«Старше Эдды». Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՐՏՎԱԾ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼՆԵՐԸ

«Старше Эдды» տելեգրամ ալիքի հեղինակ Գերման Կուլիկովսկին դատողություններ է անում այն մասին, թե ինչ հարթակ են պատրաստում Փաշինյանի պարտված կողմնակիցները, և արդյոք նրանք Հայաստանը հիմա կամ մոտ ապագայում վերջնականապես ոչնչացնելու հնարավորություն ունե՞ն, փոխանցում է Life-ը:

«Արդյոք կարո՞ղ եմ ռուս խաղաղապահներին ներգրավելու կոչ անող մարդկանց 5-րդ շարասյուն անվանել: Կարող եմ: Եվ կարծում եմ: Հիշեք, պատերազմից հետո ժամը 6-ին դուք պետք է դրա համար պատասխան տաք»:

Դուք, հավանաբար, մտածեցիք, թե սա հատված է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթից, որը տեղեկացել է հակամարտության գոտի ՌԴ խաղաղապահ զորախումբ մտցնելու մասին և վրդովվել է:

Կամ՝ «Նա, ով կվկայակոչի կամ հղում կկատարի ռուսական մեդիային, ինձ համար դավաճան է: Վերջ, իմ համբերությունը սահման ունի»:

Հոյակապ է, ճի՞շտ է: Հավանաբար, ինչ-որ արևմտյան լրագրող է կամ վատագույն դեպքում՝ ուկրաինացի քաղաքական գործիչ: Նրանց ոճը, ուղեղի ակտիվության մակարդակը նույնպես: Ի դեպ, զվարճալաին էլ կա, հիմա ցույց կտամ.

«Իսկ գիտեի՞ք, որ պանթյուրքիզմի գաղափարը ծնվել է ցարական Ռուսաստանի Գլխավոր շտաբում՝ Պետերբուրգի արևելագիտության ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ: Նպատակը նեոօսմանիզմի դեմ պայքարն էր թուրքական գործոնի և հակաօսմանյան ուժերի ներգրավման միջոցով: Մասնավորապես, հենց այս պատճառով հայկական և հունական քաղաքական ուժերը միացան երիտթուրքերի հեղափոխությանը: Արդյունքում Օսմանյան կայսրությունը գնաց, իսկ պանթուրքիզմը մնաց: Հետո ջարդեցին հայերին և հույներին: Ահա այսպես էլ ապրում ենք մեր սիրելի տարածաշրջանում»:

«Ես ոչինչ չեմ խաբում: Մենք հիմարներ էինք: Ի դեպ, Էնվերը 1904 թվականից ռուս գործակալ է եղել»:

Սիրելի՛ բարեկամներ, ո՛չ: Սա արևմտյան լրագրող չէ և ոչ էլ ուկրաինացի քաղաքական գործիչ: Սա ընդամենը պարոն Լևոն Սարդարյանն է՝ Հայաստանի Հանրային (պետական) հեռուստատեսության լուրերի գլխավոր խմբագիրը, իսկ համատեղությամբ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հավատարիմ ընկերն ու համախոհը: Գրառումները, որ ներկայացրեցի, վերցված են նրա ֆեյսբուքյան անձնական էջից: 2020 թվականի հոկտեմբերի 3-ի, հոկտեմբերի 6-ի օրերին, իսկ տորթի բալը, այսինքն՝ Ռուսաստանին հասցեագրած մեղադրանքը, որ նա է, իբր, դաստիարակել Էնվեր Փաշային՝ 1915 թվականին հայերի ցեղասպանության գաղափարական ոգեշնչողին ու ակտիվ մասնակցին, կատարվել է տառացիորեն երեկ՝ 2021 թվականի փետրվարի 10-ին:

Ո՞վ է այս մարդը և ինչի՞ է հասնում՝ հրապարակելով այսպիսի հրեշավոր սուտ: Իսկ այս մարդը, ավելի ճիշտ՝ մարդկանց խումբը (չնայած, ըստ իս, այդպիսի քաղաքացիներին ամենից լավ բնութագրում է «կենսազանգվածը») կատարում է չափազանց պատասխանատու և կարևոր խնդիր: Այս մարդկանց նպատակն է Փաշինյանի իշխանությունը պահելը՝ Անդրկովկասում գործընթացից Ռուսաստանին ամբողջությամբ բացառելով: Կարևոր չէ, որ այս դեպքում Հայաստանը կարող է մի քանի տարի հետո ամբողջությամբ անհետանալ: Կարևոր չէ, որ դեռևս չի չորացել հազարավոր հայ զինվորների արյունը, որոնք հերոսաբար պաշտպանում էին հայրենիքը: Կարևոր չէ, որ Արցախում կամ Սյունիքում, դե, ըստ էության, նաև Երևաում մարդիկ իրենց պաշտպանված են զգում միայն այն ժամանակ, երբ տեսնում են ռուսական դրոշը և ռուս զինվորներին: Ո՛չ: Փաշինյանն ու նրա թիմը հստակ հասկանում են, թե ինչի համար են զբաղեցնում իրենց աշխատատեղերը: Եվ սա, այո, խնդիր է, որը նրանց առաջ դրել էին պատվիրատուները՝ հատկապես Հայաստանի ամբողջական դուրսբերումը Ռուսաստանի ազդեցության տակից և Հայաստանի մնացած կտորի անցումը ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ՝ ի դեմս Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի, Իրանի դեմ հետագա պլացդարմ ստեղծելու համար, որը չի կատարվել:

Հավելած Ռոբերտ Քոչարյանի այդքան անպատեհ հայտնված (Փաշինյանի համար անպատեհ) քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարաությունը խառնել է բոլոր քարտերը և այրել ոտքի տակի հողը: Ուստի միակ բանը, որ հիմա կարող են անել Փաշինյանի թիմի խաղացողները, Ռուսաստանի հետ կտրուկ առճակատման գնալն է: Վերջնական առճակատման, որը պետք է երևա ոչ որպես քաղաքական առաջնորդների վեճ: Փաշինյանը պետք է այն հնարավորինս փոխանցի երկու ժողովուրդների ատելության: Փաշինյանն ու նրա մինյոնները պետք է Ռուսաստանին դավաճան ներկայացնեն, որը հարյուրավոր տարիներ մի բան է անում՝ նվաստացնում ու դավաճանում է հայերին: Մեր հոլովակային մտածողության դարում ոչ մի ապացույց հարկավոր չէ: Նայեք մեր այսօրվա հերոսին՝ Լևոնին: Վերցրել ու գրել է, որ Էնվերին ռուսներն են ստեղծել, որպեսզի հայերին ոչնչացնեն: Եվ վերջ, այլևս հարկավո՞ր են ինչ-որ բառեր: Հասկանալի է, որ միջնակարգ դպրոցում սովորած հիմնական զանգվածը գիտի՝ ռուսները Էնվեր փաշային դաժանաբար սպանել են: Եվ 1915 թվականին հենց Սարիղամիշի դաժանագույն պարտությունը, երբ ռուսական կայսերական բանակը և հայ կամավորները ոչնչացրին Էնվեր Փաշայի բանակը, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության խրտվիլակ ծառայեց:

News.am