2021-02-12 11:42
Լրատվական գործակալություններ
Վլադիկավկազում ուժգին պայթյուն է որոտացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պայթյունից հետո շինությունն ամբողջությամբ ավերվել է։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։
Վլադիկավկազում, Գագկաևի փողոցում գտնվող սուպերմարկետում ուժգին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տվյալներ կան, որ պայթել է այն տարածքը, որտեղ տեղակայված են եղել «Մագնիտ» սուպերմարկետը և «Մագնիտ կոսմետիկ» կենցաղային քիմիայի խանութը:
Շինությունն ամբողջությամբ ավերվել է։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։