Լավրով․ Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ

Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե նրա կողմից պատժամիջոցներ լինեն, որոնք ռիսկեր են ստեղծում տնտեսության զգայուն ոլորտների համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք ելնում ենք նրանից, որ պատրաստ ենք: Այն դեպքում, երբ կրկին տեսնենք (ինչպես արդեն մեկ անգամ չենք զգացել), որ պատժամիջոցներ են կիրառվում որոշ ոլորտներում, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ առավել զգայուն ոլորտներում: Մենք չենք ցանկանում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինել դրան: Եթե խաղաղություն ես ցանկանում, ապա պատրաստվել պատերազմի», - ասել է Լավրովը YouTube-ի Սոլովյով Live ալիքում, տեղեկացնում է Aysor.am: