ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերադարձած 5 գերիների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: