2021-02-12 18:27
Լրատվական գործակալություններ
Թուրքական TRT1-ը ներկայացրել է Հայաստանի վրա ազդեցությունն ընդլայնելու կանխատեսումը
Թուրքական TRT1 պետական հեռուստաալիքը ներկայացրել է, թե որ տարածքները պետք է Թուրքիայի ազդեցության գոտիներ դառնան մինչև 2050 թվականը: Կանխատեսումն արել է ամերիկյան «Stratfor» ընկերությունը։
Այդ գոտում պետք է հայտնվեն նաև Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանի հարավային շրջանները (ներառյալ Կովկասը), Ղազախստանի և Ուզբեկստանի որոշ տարածքներ, Հունաստանի, Դոնբասի որոշակի տարածքներ, ինչպես նաև Պարսից ծոցի «նավթային» պետությունները, Եգիպտոսն ու Լիբիան։ Այս մասին գրում է «Военный обозреватель» Telegram–ալիքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։