2021-02-13 09:16
Լրատվական գործակալություններ
Ծառուկյանն ասել է`ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ, առանց դաշինքի։ Տեղեկությունը հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` «Հրապարակի» հետ հարցազրույցում։
««Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, և բոլորն էլ թող իմանան՝ առանց դաշինքի, առանց որևէ մի կուսակցության։ Ոչ թե մարդիկ պատերի տակից լսեն, եզրակացնեն, այլ ես ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ միայնակ ենք մասնակցելու»,- ասել է նա։
Նրա խոսքով` արտահերթի թեման փակված չէ։
Անդրադառնալով Փաշինյանի հետ համագործակցության կամ կոալիցիոն կառավարություն կազմելու հարցին` ԲՀԿ առաջնորդը նախ նշել է, որ նման լուրերի չի տիրապետում, իսկ առաջարկ ստանալու դեպքում համագործակցությունը բացառել է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։