2021-02-13 12:29
Լրատվական գործակալություններ
Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում որոնողական աշխատանքներին այսօր մասնակցում է 4 ջոկատ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նշենք, որ տվյալ ուղղությամբ որոնողական-փրկարարական աշխատանքները սկսվել էին փետրվարի 12-ից ու շարունակվելու են այսօր` ողջ օրվա ընթացքում։
Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել էր 3 աճյուն (նախնական տվյալներով` ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների):
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն: