Նախարարությունը` բջջային կապի խափանումների մասին

Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։

«Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով, հնարավոր են կապի որոշակի խափանումներ: Խնդրում ենք խուճապի չմատնվել»,– նշված է հաղորդագրության մեջ: