2021-02-13 17:48
Լրատվական գործակալություններ
ԱՆ. Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի
Գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան: Հայտնում են առողջապահության նախարարությունից։
Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Երևանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթև վնասվածք է ստացել:
«Որևէ խնդրի դեպքում կոչ ենք անում զանգահարել առողջապահության նախարարության թեժ-գիծ ծառայություն՝ 80-03 կարճ հեռախոսահամարով»,- նշում են ԱԻՆ-ից, տեղեկացնում է Panorama.am-ը։