2021-02-13 18:03
Լրատվական գործակալություններ
0
Երևանի քաղաքապետը ներկայացրել է իրավիճակը երկրաշարժից հետո
Երկրաշարժից հետո մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Երևանում այսօրվա երկրաշարժի հետևանքով ավերածություններ չեն եղել։
Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։
Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որևէ լուրջ վնասվածք չկա։
Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։
Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։