2021-02-14 09:42
Լրատվական գործակալություններ
0
Երկրաշարժից հետո բուժկենտրոններ են դիմել 25 քաղաքացի
Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել 25 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` նշելով, որ մարդիկ դիմել են տարբեր պատճառներով, հիմնականում` քերծվածքներով ու վնասվածքներով:
«Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բուժկենտրոններ դիմած մյուս 24 քաղաքացիներին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: