Իրանի և Ռուսաստանի ռազմաօդային զորավարժություններն ուղղված են անվտանգության ապահովմանը
Իրանի բանակի բարձրաստիճան պաշտոնյան մատնանշել է Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի հետ պլանավորած համատեղ ռազմածովային զորավարժությունների «հստակ ազդանշանները»՝ բնութագրելով անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ջանքերը՝ որպես առաջիկա զորավարժությունների հիմնական նպատակ, հաղորդում է Tasnim-ը:
ԻԻՀ բանակի հրամանատարության համակարգման գծով տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլա Սայարին կիրակի հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը կանցկացնեն երկրորդ համատեղ զորավարժությունները Իրանի հարավային ջրերում:
Նրա խոսքով՝ համատեղ զորավարժությունները Ռուսաստանի հզոր ռազմածովային ուժերի հետ հստակ ազդակ են այն մասին, որ Իրանի ռազմածովային ուժերը հասել են համաշխարհային ռազմածովային ուժերի մակարդակին հագեցվածության, մարդկային ներուժի, տեխնիկայի և տակտիկայի, հրամանատարության և կառավարման, ինչպես նաև համատեղ հեռահաղորդակցության համակարգերի ոլորտներում:
Զորավարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսում անվտանգությունն ապահովելու նպատակով, հավելել է նա:
2019 թվականի դեկտեմբերին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը պատմության մեջ առաջին անգամ զորավարժություններ էին անցկացնել Օսմանյան ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջաններում, որոնք հիմնականում ուղղված էին ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարի տակտիկաների զարգացմանը, տեղեկացնում է News.am-ը: