«Հյուսիսային հոսք-2» գազատարը կառուցվել է ավելի քան 95 տոկոսով

«Հյուսիսային հոսք-2» գազատարը ներկայում կառուցված է ավելի քան 95 տոկոսով: Այդ մասին ասել է ՌԴ փոխնախագահ Ալեքսանդր Նովակը կիրակի «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հյուսիսային հոսք-2»-ը կոմերցիոն նախագիծ է, որն իրականացվում է իր հերթին օտարերկրյա ընկերությունների միջոցով, որոնք շահագրգռված են Ռուսաստանից գազի մատակարարմամբ: «Գազպրոմ» ընկերությունը ստեղծել է համատեղ ձեռնարկություն, որը գրեթե իրականացրել է նախագիծն ավելի քան 90 տոկոսով:

Նովակի խոսքով՝ գազատարն արդյունքում ամբողջությամբ կկառուցվի՝ չնայած ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունների, որը փորձում է խոչընդոտել դրա իրականացմանը:

«Դրանում շահագրգռված են եվրոպական երկրները, եվրոպական ընկերությունները: Մենք համոզված ենք, որ չնայած ապակառուցողական մոտեցումներին, որոնք նկատվում են ԱՄՆ-ի կողմից, այն կկառուցվի»,-ասել է նա:

«Այդ նախագիծն ամբողջովին համապատասխանում է եվրոպական օրենսդրությանը: Այդտեղ պարզապես կա ինչ-որ մրցակցային պայքար ամերիկյան գործընկերների կողմից, որոնք ցանկանում են իրենց հեղուկ գազը մատակարերել Եվրոպա, այսինքն, ըստ էության, դրանք ոչ շուկայական մրցակցային մեթոդներ են»,-հավելել է Նովակը, տեղեկացնում է News.am: