ԱՀԿ-ում մանրամասն նկարագրել են, թե ի սկզբանե ինչպես կարող էր կորոնավիրուսն առաջանալ

ԱՀԿ-ի գլխավորությամբ մասնագետների միջազգային խմբի անդամ, կենդանիների հիվանդության հարցերով մասնագետ Փիթեր Դասզակը պատմել է The New York Times-ին, թե ի սկզբանե ինչպես կարող էր կորոնավիրուսն առաջանալ: Այդ տարբերակը դեռևս պաշտոնական չէ, աշխատանքային է, և ԱՀԿ-ում սպասում են դրա հաստատմանը փաստերի հիման վրա, որոնք պետք է ներկայացնի չինական կողմը:

Դասզակը նշել է, որ մասնագետները բռնել են Ուհանում մեծաքանակ կենդանիներ հետազոտելու համար, որոնցից էին չղջիկները, շները, կատուները, կրծողներն ու ֆաունայի այլ ներկայացուցիչները: Ուհանի շուկայում եղել է 10 վրան, որոնցում վաճառվել են վայրի կենդանիներ: Ամենայն հավանականությամբ վարակվել են ընտանի կենդանիները, կորոնավիրուսը փոխվել է, և արդյունքում վարակվել է նաև մարդը:

Վիրուսաբանն ընդգծում է այն պահի կարևորությունը, որ Չինաստանում կան խառը կենդանատեսակներ, որոնք համատեղում են ընտանի և վայրի կարգավիճակը: Դա կարող է լինել բոլոր հարցերի պատասխանը:

Մասնագետն ընդգծել է, որ այժմ պետք է անցկացնել մի շարք աշխատանքներ, և ուսումնասիրել սառցախցիկներից կենդանիների մարմինները: Անհրաժեշտ է հարցնել մատակարարներին և ֆերմերներին, որոնցից վերցրել են ապրանքը: Ինչ վերաբերում է կենդանի նմուշառումներին, ապա բոլոր կենդանիների մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական էր, հաղորդում է ՄԿ, տեղեկացնում է News.am: