2021-02-15 09:28
Լրատվական գործակալություններ
Չեխիայի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն
Չեխիայի իշխանությունը հայտարարել է բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով 14 օր տևողությամբ արտակարգ դրության ռեժիմի մասին՝ մինչև փետրվարի 28-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հինգշաբթի Չեխիայի խորհրդարանը մերժել է կառավարության խնդրանքն արտակարգ դրությունը երկարաձգելու մասին, որը գործում էր 2020 թվականի հոկտեմբերի 5-ից: Այդ կապակցությամբ կառավարությունն օգտվել է երկրի օրենսդրությամբ նախատեսված հնարավորությամբ կրկին արտակարգ դրություն հայտարարելու մասին, քանի որ երկրի շրջանների ղեկավարությունն ահազանգում է կորոնավիրուսի դեպքերի աճի մասին:
Միևնույն ժամանակ սենատի ղեկավար Միլոշ Վիստրչիլը և սահմանադրական իրավունքի մի քանի մասնագետներ վիճարկում են երկրի շրջանների ղեկավարների և կառավարության այդ գործողությունները, տեղեկացնում է News.am-ը: