88 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 169 255

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 88-ով և դարձել 169 255։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 211 մարդ, կատարվել է 684 640 թեստավորում, առողջացել են վարակվածներից 161 105-ը։ Գրանցվել է մահվան 3 147 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 792, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։