Ճապոնիան Հայաստանին և Ադրբեջանին կտրամադրի մոտ 5 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել 4.8 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին`Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունից հետո վերականգնման համար: Այս մասին գրում է TASS-ը։

Ճապոնիան կտրամադրի բժշկական սարքավորումներ, սննդամթերք և ֆինանսական աջակցություն հիվանդանոցների, դպրոցների և բնակելի շենքերի վերականգնման համար:

Միջոցները կփոխանցվեն մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, տեղեկացնում է Panorama.am: