Արծրուն Պեպանյան․ Փետրվարի 20-ին գալու եմ Ազատության Հրապարակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«33 տարի առաջ փետրվարի 20-ին հայրենի հողի կանչով ես եկա Ազատության հրապարակ և իմ սերունդը մեծ զրկանքների և զոհողությունների գնով հրաշք գործեց՝ գերությունից ազատագրելով Արցախը: Այսօր հայրենիքը նորից մեր ավյունի կարիքն ունի»,- ասում է վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ բոլորին փետրվարի 20-ին ժամը 15:00-ին հրավիրելով Ազատության հրապարակ՝ մասնակցելու Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին:

 



«Այսօր, ձեզ հասկանալի պատճառներով, Արցախը նորից գերության մեջ է, իսկ Հայաստանը վտանգված: Ես չեմ համակերպվելու այս իրողությանը և փետրվարի 20-ին ժամը 15:00-ին գալու եմ Ազատության հրապարակ՝ առաջնահերթ նպատակ ունենալով ձևավորել ազգաշահ իշխանություն, որի հետ մենք իրագործենք մեր ազգային իղձերը»,- նշում է Ա. Պեպանյանը, տեղեկացնում է Panorama.am: