2021-02-16 13:19
Լրատվական գործակալություններ
Երևանում շարունակվում է Քոչարյանի գործով դատավարությունը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով:
Նախորդ նիստին Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին: Երկու օր մտածելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը:
Ավելի վաղ միջնորդություններ էին ներկայացվել դատախազներին և հենց դատավորին բացարկ հայտնելու մասին: Նույն ճակատագրին արժանացան նաև դրանք, տեղեկացնում է News.am-ը: