2021-02-16 15:30
Լրատվական գործակալություններ
Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացավ. դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատացավ։ Նիստերի դահլիճ շտապօգնություն հրավիրվեց։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց, թե Խաչատուրովը կարո՞ղ է մասնակցել նիստին, ինչին ի պատասխան Խաչատուրովը նշեց.
«Զարկերակային ճնշում ունեմ, չգիտեմ»։
Դատավորը որոշեց հետաձգել նիստը։ Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։