2021-02-17 11:33
Լրատվական գործակալություններ
Բրիտանացի նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեծ Բրիտանիայի` Եվրոպական հարևանության և ԱՄՆ հարցերով նախարար Ուենդի Մորթոնը փետրվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Օսմանյան կայսրությունում:
Նրան ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Բրիտանացի նախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին և ծաղիկներ` Անմար կրակի մոտ, տեղեկացնում է News.am-ը: