Մահացել է Ավետիս Զենյանը

Այսօր կյանքից հեռացել է խորհրդային կինոօպերատոր Ավետիս Զենյանը: Կինը՝ Գալինան, հայտնաբերել է նրա անշնչացած մարմինը, բայց միևնույնն է` շտապօգնություն է կանչել։ Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», դեպքի վայր ժամանած բժիշկներն ընդամենը արձանագրել են մահը:

85-ամյա Զենյանը տառապում էր քաղցկեղից։

Նրա մասնագիտական գործունեության գագաթնակետերից է Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմը, որտեղ Զենյանը եղել է օպերատորներից մեկը և միակը, ով աշխատել է ֆիլմի բոլոր 4 մասերի վրա` սկզբից մինչև վերջ անցնելով լեգենդար կինոպատմության ստեղծման 6-ամյա ուղին: «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարահանումներից հետո Ավետիսը մասնակցել է «Վառվիր, վառվիր, իմ աստղ» ֆիլմի աշխատանքներին։ Նա Չեռնոբիլն աղետից հետո ուղղաթիռից նկարահանել է քաղաքը, տեղեկացնում է Sputnik Armenia: