Մանթաշյանը զանգահարել ու ձայնագրել է Գյումրիում Փաշինյանին իր աջակցությունը հայտած կնոջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը զանգահարել է այն կնոջը, որը Գյումրիում մոտեցել է Նիկոլ Փաշինյանին և ասել, որ աջակցում է նրան և բարձրաձայն հեռախոսահամար է փոխանցել, տեղեկացնում է News.am:

 

Մանթաշյանը Facebook-ի իր էջում, հրապարակել է իրենց խոսակցության տեսագրությունը: Նա կնոջը ներկայանում է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ և հարցնում, թե որքան գումար են իրեն խոստացել իր աջակցությունը հայտնելու համար:

Կինը պատասխանում է, որ իր հետ ոչ ոք չի պայմանավորվել փողի հետ կապված. «Եթե ճիշտը կուզեք իմանալ, ես գումարի մասով բան չեմ պայմանավորվել, ուղղակի ինձ ասացին, որ կօգնենք, ես չգիտեմ, թե կոնկրետ ով պետք է տա այդ գումարը»: