Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է հրաժարական տալու մասին թիմում տարաձայնությունների պատճառով, այս մասին նա հայտարարել է այսօր կայացած հատուկ ճեպազրույցում, հայտնում է ТАСС-ը:
Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին:
Գեորգի Գախարիան հայտարարել է, որ հեռանում է իր պաշտոնից՝ կապված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկանորա Մելիայի կալանքի մասին դատարանի որոշումը չկատարելու հետ:
Նրա խոսքով՝ այս որոշման իրականացումը սպառնում է շատ քաղաքացիների անվտանգությանը:
Հինգշաբթի ոստիկանության աշխատակիցները չկարողացան մուտք գործել ընդդիմադիր վրացական Միացյալ ազգային շարժմում կուսակցության գրասենյակ Թբիլիսիում, որտեղ գտնվում է Մելիան, ում նկատմամբ դատարանը որոշել է կալանք կիրառել, տեղեկացնում է Aysor.am-ը: