Մահացել է խորհրդային հայտնի դերասան Անդրեյ Մյագկովը

Մահացել է հայտնի խորհրդային և ռուս դերասան Անդրեյ Մյագկովը։ Հայտնում է МК-ն։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Անդրեյ Վասիլևիչ Մյագկովը մահացել է 82 տարեկանում՝ Մոսկվայում։

Թատրոնի և կինոյի ռուս դերասանը համաժողովրդական սեր է ստացել «Ճակատագրի հեգնանքը», «Ծառայողական սիրավեպ» և «Դաժան ռոմանս» ֆիլմերից հետո: