Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարումը

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված համաձայնագրերի կատարման համատեքստում: «Խոսքը Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման մասին է` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման: Զրուցակիցները գոհունակություն են հայտնվել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am: