ՌԴ ԱԳՆ. Սև ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի և Թուրքիայի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ

Սև ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի և Թուրքիայի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բոլորի համար ակնհայտ է, որ զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն: Դրանք անցկացվում են մեր երկրի սահմանների մոտ՝ այդպիսով սպառնալով խաղաղությանն ու կայունությանը: Այնպիսի տպավորություն է, որ Սև ծովում ԱՄՆ 6-րդ նավատորմը շտապում է թշնամու գտնել: Տվյալ կապակցությամբ սադրիչ հայտարարություններ են հնչել Պենտագոնի և Պետդեպարտամենտի պաշտոնյաների կողմից: Վաշինգտոնը դաշնակիցների հետ, իբր, նպաստում է Եվրոպայում անվտանգության ամրապնդմանը»,-նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգությունն ամրապնդելու համար Վաշինգտոնը պետք է ազդի Կիևի վրա՝ Մինսկի համաձայնագրերի կատարման առումով:

Ավելի վաղ 6-րդ նավատորմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նավերը երկու թուրքական F-16 կործանիչների աջակցությամբ փետրվարի 9-ին Սև ծովում համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնք ենթադրում են պայմանական հակառակորդի սուզանավի որոնում և հայտնաբերում, տեղեկացնում է News.am: