191 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 170 011

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 191-ով և դարձել 170 011։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 266 մարդ, կատարվել է 697 288 թեստավորում, առողջացել են վարակվածներից 161 790-ը։ Գրանցվել է մահվան 3 158 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով ու դարձել 797, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։