2021-02-20 11:23
Լրատվական գործակալություններ
Լևոն Քոչարյան․ ԱԱԾ-ն ֆեյքերի փնտրտուքի պատրվակով ահաբեկում է ընդդիմադիրներին
«ԱԱԾ-ն ֆեյքերի փնտրտուքի պատրվակով ահաբեկում է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների, այն էլ համապետական հանրահավաքի նախօրեին:
Նախորդ տարի փետրվարին հորդորեցինք ԱԱԾ-ին բացահայտել հայտնի շրջանակների կոնկրետ ֆեյքերին: ԱԱԾ տարածեց հաղորդագրություն և... ուրիշ ոչինչ:
Ինչ-որ մեկն ունի՞ տեղեկություն, թե էս հաղորդագրությանը կոնկրետ ի՞նչ գործողություններ են հետևել»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Լևոն Քոչարյանը և կից ներկայացրել ԱԱԾ հաղորդագրությունը, տեղեկացնում է Panorama.am-ը։