2021-02-20 14:01
Լրատվական գործակալություններ
0
Ոստիկանները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հենց նոր ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Մալյանին»,–գրել է Մելիքյանը Facebook–ի իր էջում։
Քիչ հետո նոր հրապարակումով իրավապաշտպանը տեղեկացրել է, որ ոստիկանները եկել են Նարեկ Սամսոնյանի հետևից։
«Շուտով նա կներկայացնի մանրամասները։ Նարեկնե՛ր, եղեք պատրաս՛տ»,–գրել է Մելիքյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։