Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՍՈՒԲՅԵԿՏ ՎԵՐԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻՑ
Հայաստանը որպես սուբյեկտ վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից և մնացել է որպես օբյեկտ՝ աշխարհի ֆիզիկական քարտեզի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։
«Թե բա լեգիտիմություն:
Վերջին երեք տարիներին Հայաստանի (ՀՀ և ԱՀ) ներքին և արտաքին գործընթացների, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոտնձգությունների կապակցությամբ այսպես կոչված միջազգային հանրության անտարբեր լռությունը փաստում է, որ Հայաստանը որպես սուբյեկտ վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից և մնացել է որպես օբյեկտ՝ աշխարհի ֆիզիկական քարտեզի վրա:
Հ.Գ. Մինչ քաղաքական դաշտի հիմնական խաղացողների մի մասը «պլան» է մշակում և աճեցնում, մյուս մասը պատրաստվում է իրացնել «պլան Ա»-ն կամ «պլան Բ»-ն:
Ռուսական մի շատ հայտնի ասացվածք կա, որը շատ լավ է բնութագրում սույն իրավիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը՝ «Против лома нет приема, если нет другого лома»»,- գրել է նա։