Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների: Կցասայլերով և կիսակցորդներով, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով մեքենաները պետք է միակողմանի երթևեկեն թունելներով:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Ռազմավարական այս ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլ նաև Հայաստանը, տեղեկացնում է Sputnik Armenia: