Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՆՁՆՈՂՆԵՐՆ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՀԵՏԱՊՆԴԵԼՈՒ ԵՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՊԻՏԱՆԻ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ

Դատարանը բավարարեց Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը՝ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Հայրենիք հանձնողներն ու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սիրավետ մտածները քայլ առ քայլ հետապնդելու են բոլոր նրանց, ովքեր պիտանի են մեր երկրին։

Մեզ փորձում են կենտրոնացնել կենցաղի, ներքին կոնֆլիկտների, տարբեր հանրային դեմքերի ձերբակալություննների/կալանավորումների վրա, իսկ իրենք զուգահեռ իրականության մեջ մեր թշնամիների հետ պայմանավորվում ու տարածքներ են նվիրում, անորոշ հեռանկարով նախագծեր քննարկում, չմոռանալով սեփական բարեկեցության և վայելքների մասին։

Ու այս ամենը հազարավոր զոհերի արյան ու սերունդների ապագայի հաշվին»,- գրել է նա։

Փաստինֆո