Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը նման որոշում կայացրեց` մերժելով ԱԱԾ–ի ներկայացրած միջնորդությունը։ Բացի այդ, դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը»,–ասաց նա։

Բեքարյանն ԱԱԾ–ի կողմից բերման էր ենթարկվել և ձերբակալվել դեռ փետրվարի 19-ին։