2021-02-23 12:23
Լրատվական գործակալություններ
166 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 170 672
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 166-ով և դարձել 170 672։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 366 մարդ, կատարվել է 710 201 թեստավորում (+2 872), առողջացել են վարակվածներից 162 329-ը։ Գրանցվել է մահվան 3 171 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով ու դարձել 806, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։