2021-02-23 13:03
Լրատվական գործակալություններ
0
Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Զինված ուժերի արդիականացմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանը աջակցում է Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունների միջև տարվում են շատ ինտենսիվ շփումներ տարբեր ուղղություններով:
«Քննարկվում են հարցեր մեր երկրների և զինված ուժերի միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ», - ասաց Կոպիրկինը:
Նա նաև նշեց, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ անընդհատ աշխատանքներ են տարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցի շուրջ:
«Կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ լիներ, համաձայն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի, բայց աշխատանքը հեշտ չէ, սակայն շարունակվում է համառորեն», - ասաց Կոպիրկինը, տեղեկացնում է Aysor.am-ը: