Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիա իրականացնողներից 51-ին

Կառավարության երրորդ մասնաշենքի հարակից տարածքից ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության ակցիայի մասնակից 51 քաղաքացու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեռևս հայտնի չէ, թե ինչ հիմքով են նրանց բերման ենթարկել։

Նշենք, որ ոստիկանները քիչ առաջ փորձեցին բերման ենթարկել բողոքի ակցիայի կազմակերպիչներին։ Մասնավորապես` ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանին, Բագրատ Եսայանին և Իշխան Սաղաթելյանին։