«Առանց Նիկոլ Հայաստան»․ ցուցարարները ներխուժեցին ԵՊՀ-ի շենք (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հերթական երթի շրջանակում ընդդիմադիրներն այսօր ներխուժեցին Երևանի պետական համալսարանի շենք։ Նրանց առաջնորդում է ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։


Նրանք քայլում են հարկերով, մտնում լսարաններ, վանկարկում` «Առանց Նիկոլ Հայաստան»։

«Շնորհակալություն ենք ուզում հայտնել ԵՊՀ-ին և մյուս բուհերին, որոնք միացել են փրկության շարժմանը, որպեսզի վտարեն դավաճանին վարչապետի նստավայրից», - ասաց Մամիջանյանը լսարաններից մեկում, տեղեկացնում է Sputnik Armenia։