Զոհված զինծառայողների հարազատների հաղորդումների հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ

Զոհված զինծառայողների հարազատների կողմից դատախազությունը ստացվել է 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 3-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։

Նշվում է նաև, որ պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 17 դիմում: Ստուգելու և քննության առարկա դարձնելու նպատակով դիմումներն ուղարկվել են պատերազմին առնչվող քրեական գործերով վարույթ իրականացնող նախաքննական մարմիններ:

Ընդհանուր առմամբ 2020-ին դատախազությունը քաղաքացիներից ստացել է 10435 դիմում-բողոք, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ։ Ստացված դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 3045-ը, վերաբերում է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին, կոռուպցիոն բնույթի և մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները 1500-ից ավելի են:

Նշենք, որ 2019-ին դատախազությունը ստացել է 11862 բողոք՝ 1427-ով ավելի 2020-ի համեմատ, տեղեկացնում է Sputnik Armenia: