Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ Ի՞ՆՉԻ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է ՖԵՅՔԵՐԻ ԱՅՍ ՉԴԱԴԱՐՈՂ ՇԱՐՔԸ՝ ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵ ՍՏՈՐՈՒԹՅԱՆ

3 օր շարունակ Հայաստանը դատարկ տաղավարով է ներկայացվել ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

«Կորել կամ հափշտակվել է հայկական ինքնաթիռը։

VPN-ի օգտագործման համար ձերբակալվել է 4 մարդ։

1000 ոստիկան պահպանում էր «դավաճան» և հայհոյող Նիկոլին։

Նիկոլը հայտարարել է, որ «Իսկանդերը» 80 - ականների զենքն է, և որ «գործարկված «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով» (սա բառացի մեջբերում է)։

Սա վերջին 2 օրվա լուրերն են։ Մի կողմ թողնենք այն, որ ինձ ցավ է պատճառում կարդալ դրանք։ Ես ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ չեմ կարողանում հասկանալ, թե ինչի հետևանքն է ֆեյլերի այս չդադարող շարքը՝ ապուշության, անասնության թե ստորության։ Իսկ հետո հասկացա՝ բոլոր 3-ի միաժամանակ»,- գրել է նա:

Փաստինֆո